Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Վանեցյան

Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Վանեցյան

Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Արա Սաղաթելյանն իմ ընկերն է: Ես այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկերոջը», – նշեց նա

ՀՀ ԱԱԾ-ն Ֆեյսբուքում Գագիկ Սողոմոնյան անվամբ հայտնի կեղծ էջի գործով 4 ձերբակալված անձանց որպես մեղադրյալ է ներգրավել և միջնորդել դատարանին կալանավորել նրանց։ Նշված անձանց թվում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում