«Չմոռանաք, որ այդ օրը մարդիկ առանց դիմակ էին». Աննա Կոստանյան

«Չմոռանաք, որ այդ օրը մարդիկ առանց դիմակ էին». Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Կառավարությունից սկսեն խոսել կորոնավիրուսի երրորդ ալիքի կամ տարածման կտրուկ աճի մասին, հիշե՛ք Հանրապետության հրապարակում մարզերից ավտոբուսներով հավաքած մոտ 25.000 մարդկանց և սրտաճմլիկ հանրահավաքը։

Երբ կրկին սկսեն խիստ սահմանափակումներ մտցնել երկրում, հանկարծ չմոռանաք, որ այդ օրը մարդիկ առանց դիմակ էին հավաքվել, հետն էլ անձրևախառը ձյուն էր գալիս։ Սա իր հետևանքը պիտի ունենա՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ենթարկվելու տեսքով։

Հանկարծ չմոռանաք…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում