Ալիևը Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնում է նշանակել
05/03/2021 18:24
Նմանատիպ
Ադրբեջանում նշանակվել են երկրում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նոր փոխնախագահները: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
«Նոր Ադրբեջան» կուսակցության նոր կանոնադրության համաձայն, կուսակցության նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Մեհրիբան Ալիևան նշանակվել է կուսակցության առաջին փոխնախագահ, Ալի Ահմադովը՝ կուսակցության փոխնախագահ, Թահիր Բուդագովը՝ կուսակցության փոխնախագահ, կենտրոնական աշխատակազմի ղեկավար:
Հայտնի է, որ Մեհրիբան Ալիևան զբաղեցնում է Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում