Հայկական կողմի առաջարկությամբ Թուրքիան այլևս չի օգտվի ԵԱՏՄ սակագնային արտոնություններից

Հայկական կողմի առաջարկությամբ Թուրքիան այլևս չի օգտվի ԵԱՏՄ սակագնային արտոնություններից

Սույն թվականի մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի»,- ասված է հայատարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում