AM | RU
USD
EUR
RUB

Փաստորեն հազարավոր մարդկային կորուստները, հայրենիքի կորուստը երկրորդական են. «Փաստ»

 

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում ասել է, թե այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։ Այստեղ, իհարկե, «բանալի» բառը ոչ այնքան «ներողությունն» ու «ինքնասպանությունն» են, որքան «արժանապատվությունը»: Բայց սրան կարելի է գումարել նաև «ամոթ» բառը: «Վախի» մասին՝ հետո... Պատերազմից հետո տևական ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներին հնարավոր չէր լինում գտնել։ Նրանք պարզապես թաքնվել էին որտեղ կարող էին, որ հանկարծ մարդկանց աչքին չերևան: Երբ Սյունիքում սահմանների հարցն էր որոշվում, իշխանությունների կողմից ոչ մի պարզաբանում չկար, թե ինչ է կատարվում երկրում։

Եվ այնպիսի տպավորություն էր, թե մենք ընդհանրապես իշխանություն չունենք, մեր երկիրը ամբողջությամբ անտերության է մատնված, քանի որ իշխանությունների փոխարեն ստիպված էինք լինում երկրի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ ռուս խաղաղապահներից։ Անգամ երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում առաջ էին տալիս իրենց դիրքերը, նրանց ռուս խաղաղապահներն էին կանգնեցնում։ Իսկ այդ ժամանակ ինքնիշխանության մասին հոխորտացող և բարձր ճառեր ու կենացներ արտասանող իշխանությունները նորից «ընդհատակում» էին։ Հիմա էլ, երբ խոսքը վերաբերում է Արցախին, գերիներին, երկրի ու պետության համար կենսական հարցերին, նրանք նորից «ընդհատակում» են: Բայց ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ խոսքն իրենց իշխանության կորստին է վերաբերում։

Թվում էր, թե իրենց կրած խայտառակ կապիտուլյացիայից, իրենց պատճառով ունեցած հազարավոր զոհերից, տարածքային հսկայական կորուստներից հետո իշխանականները ամոթից պետք է ընդհանրապես խուսափեն մարդկանց աչքերին նայել, պետք է ծպտունները դուրս չգա, պետք է գլխիկոր քայլեն, բայց արի ու տես, որ «Իմ քայլի» պատգամավորները հանկարծ այնպիսի ցինիզմ են դրսևորում, որ նույնիսկ իրենց փոքրաթիվ կողմնակիցների զարմանքն է հարուցում։ Ավելին, նշյալի մեղավորները հոխորտում և այլոց են մեղադրում տարբեր մեղքերի մեջ՝ առանց հաշիվ տալու, թե իրենք ընդհանրապես խոսելու տեղ ունե՞ն արդյոք։ Նախկին «գաիշնիկը» գոռգոռում է քաղաքացիների վրա, նրանց հետ «դու»-ով խոսում, իր կասկածելի անցյալով հայտնի մեկ ուրիշը հիստերիկայի մեջ բղավում է լրագրողի վրա, մի երրորդը...

Չթվարկենք, մեկը մյուսից ավելի ու ավելի «գլուխգործոցներ» են թույլ տալիս իրենց: Դե, հնարավոր է, որ սա նույնիսկ զարմանալի չէ: Ի վերջո, իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը ժամանակին ամենակարևորն այն էր համարում, որ իրենց խմբակցությունը այս վիճակից դուրս եկավ... ընդամենը մի քանի պատգամավորի կորստով: Հազարավոր մարդկային կորուստները, Հայրենիքի կորուստը երկրորդական են, կարևորը՝ իշխանությունը չկորցնեն, կարևորը՝ իշխանության դիրքերը չթուլանան: Այսինքն, անցած լինի, դե, հիմա այդպես է ստացվել։ Ի դեպ, միակ ներողությունը, որ իշխանություններից հնչել է, եղել է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից. դա էլ ընդամենը ձևական բնույթ է կրում, սարքած «կերկերանքի» արանքում։

Բայց ներողությունով մեղք չես քավի։ Իսկ ինչո՞ւ ունեցանք այսպիսի վիճակ, որ «քայլողները» ոչ միայն դուրս են եկել թաքստոցներից, այլև հոխորտում են, հեգնում, բղավում քաղաքացիների վրա: Հնարավոր է, որ այս ամենի պատճառն այն է, որ կապիտուլյացիայից չորս ամիս անց էլ նրանք դեռ շարունակում են մնալ իշխանության, չնայած Փաշինյանի ու յուր թիմի հրաժարականը պահանջում են իրապես ընդդիմադիր բոլոր ուժերը (փաշինյանամերձ, արհեստականորեն ստեղծված մի քանի մարդ-կուսակցությունները հաշիվ չեն, նրանց նպատակները պարզ են), երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Եկեղեցին, Բանակի գեներալիտետը, բուհերը, ԳԱԱ-ն, մտավորականությունը, փաստաբանական համայնքը և այլն, և այլն, ու ընդհանրապես՝ ինտելեկտ ունեցող բոլոր քաղաքացիները:

Այսինքն, նրանց «թևեր» է տվել այն հանգամանքը, որ հանրության մեջ կա մի զանգված, որը պատրաստ է կանգնել իրենց կողքին, թեկուզ «պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն»: Այսպիսի հենարանն, ըստ երևույթին, լիարժեք բավարարում է «քայլողներին»: Բայց կա նաև կարծիք, որ այս պարագայում ավելի շատ գործ ունենք ինքնապաշտպանական բնազդի հետ։ Այսինքն, նյարդերն են արդեն տեղի տալիս: Իշխանությունը կորցնելու, պաշտոններն ու իրենց համար ամենակարևորը՝ պարգևավճարները կորցնելու, վերջապես դատվելու վախը, խորտակման վախն է, որ նրանց դրդում է նման ագրեսիվ կեցվածքի։

Ինչպես ասում են, «արջն իր ահից է գոռում»։ Դե, արջն այս դեպքում մի քիչ չափազանցված է: Բայց հենց այդ ահն է, որ նրանց կարող է դրդել անցնել բոլոր սահմանները և դուրս գալ սեփական ժողովրդի դեմ։ Այն ժողովրդի, որի մի զգալի հատվածը փողոցից իշխանության բերեց նրանց: Բերեց ու բեռ դարձրեց իր գլխին: Բեռ ու պատուհաս... Բայց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի՝ «դալանների» մասին խոսքերը ամեն դեպքում միշտ պետք է հիշել, թեկուզ ուրիշների համար էին ասված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Պաշտոնյան իր մեջ ուժ է գտել ասել ճշմարտությունը իշխող ուժի և գերիների վերադարձի մասին․Ռ․ Մխիթարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հատուկ օպերացիա՝ Երևանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել Հրավիրվել եմ ԱԱԾ․ Բորիս Ավագյան Ռուսական ՄիԳ-31-ը «որսացել է» ԱՄՆ-ի ու Նորվեգիայի պարեկային ինքնաթիռները Այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումների արդյունավետությունը 97,6 տոկոս է Դատարանը Ոստիկանության սպայի՝ աշխատանքից ազատումը անվավեր ճանաչեց Հայաստանի ԱԺ–ում հանդիպման ընթացքում արցախցի պաշտոնյան ազատվել է աշխատանքից ՀՀ-ում անգամ ամենախոհեմ մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում մեզ պատուհասած աղետի ծավալները Բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, սխալների պատճառները. Արտակ Զաքարյան Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Էկոնոմիկայի փոխնախարարը Վիտալի Բալասանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Նիկոլի խոստացած ընտրություններն ինձ ճնշում են երկու պատճառով. Մինասյան Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Ա. Թաթոյան Հայաստանում իշխանություն պահելու միակ շահառուն Անկարան ու Բաքուն են. Միհրան Հակոբյան «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է. ջուր չի լինելու Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի փորձը․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ) «Բայրաքթարներ սպանողը». Ռուսաստանում գործի են անցել «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Իմ հայ թագուհի»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջ ծննդյան տարեդարձը Եթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան Թուրքը թուրք է․ Արամ Ա Միքայել Մինասյանը բաց նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Աղդամում ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա Իշխանությունները պատրաստվում են ապրիլի 24-ը օգտագործել իրենց քարոզչական նպատակների համար. Արմեն Գեւորգյան Արժանապատիվ խաղաղություն՝ ընդդեմ վերջնական համազգային ստորացման ԿԲ–ի խուճապային տրամադրություն առաջացնող քայլը կարճաժամկետ էֆեկտ ունեցավ, դրամը շարունակում է արժեզրկվել. տնտեսագետ Կորոնավիրուսից 19 մահվան դեպք է գրանցվել մեկ օրում Պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու» մեկ անձի քմահաճույքներով. Արտակ Զաքարյան ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի նախագահի խոսքերին Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ, աներեսի պես համարձակվում մոտենալ իր իսկ մեղքով զոհված տղաների շիրիմներին․ Լևոն Քոչարյան Երգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս» ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը Օրվա խորհուրդ Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է Իդլիբում գրոհայինների ուղղությամբ ռուսական «անօդաչու-կամիկաձեի» հարվածը պատկերող տեսանյութը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan