Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից ու նրա դեմ ունի փաստեր. Արփինե Հովհաննիսյան

Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից ու նրա դեմ ունի փաստեր. Արփինե Հովհաննիսյան

Մենք տեսնում ենք, որ Ալիևի հոխորտանքներին երկրի բարձրագույն իշխանություններից պատասխան չի հնչում: Ցանկացած ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում, թե այս մարդն ինչու չի պատասխանում Ալիևին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ Ալիևը լավ բռնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդից, նրա դեմ ունի փաստեր, լավ չափել է նրա վախը. «Դրա համար էլ մեր պետությունն ամորձատված վիճակում շարունակում է 4 ամիս շարունակ քարշ տալ իր գոյությունը: Փաստացի մեր ժողովուրդը, կամ մի մասը շարունակում է քնած մնալ ու չի հասկանում, թե ինչ է կատարվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում