AM | RU
USD
EUR
RUB

Ե՞րբ Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. մանրամասնում է քաղաքագետը (տեսանյութ)

 

Նոր պատերազմի վտանգ չկա, քանի դեռ թշնամին առանց ջանք գործադրելու, առանց վտանգի կարողանում է շատ արագ իր պահանջները ներկայացնել ու ստանալ, մեր թշնամին մեր երկրում ունի գործընկեր՝ ի դեմս իշխանությունների, նրանք ասում են իրենց ցանկությունները և այն հետևողականորեն լուծում են. Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Այն, որ Ալիևը խոսում է Զանգեզուրի մասին, որ Հայաստանին ստիպելու ենք բացել այդ ճանապարհը, դա մեզ համար կենսական նշանակություն ունի, այդ ամեն ինչը վկայում է այն մասին, որ չափազանց վստահ է իրենց զգում, և չկա հակառակ կողմից պաշտպանություն: Նրանք տեսնում են, որ կա շարժում, ժողովրդի մեծ պահանջ՝ հեռացնելու դավաճան իշխանություններին, և այն պահից սկսած, երբ կազատվենք դավաճան իշխանություններից, այդ պահից սկսած Ադրբեջանը կորցնելու է ամեն ինչ ստանալու հնարավորությունը»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Հրանտ Մելիք- Շահնազարյանը նշեց, որ իշխանությունը լուծում չի առաջարկում, նա խեղափոխում է իրողությունները, այլ կերպ ներկայացնում, քաղաքական, ազգային կարևոր հարցերը վիժեցնելով՝ թույլ չի տալիս, որպեսզի պետական շահը դառնա քաղաքական, հիմնական օրակարգ:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման ցրելու փորձեր են, ո՞վ կլինի այդ ժամանակ վարչապետ, ի՞նչ կլինի, դա չէ մեր երկրի առջև կանգնած խնդիրը, ավելի կարևոր խնդիր ունենք՝ դավաճան իշխանության հեռացում: Մենք, երբ ունենանք հեռացված Փաշինյանի իշխանություն, կսկսվի վերականգման փուլ և քաղաքական համակարգը այնպիսին պետք է դարձնել, որ աշխատունակ լինի: Մեր ժողովրդի առջև դրված է պետությունը և կորսվածը վերականգնելու խնդիր»,– ասաց նա:

Հրանտ Մելիք–Շահնազարյանը նաև նշեց, երբ իշխանությունները թմբկահարում են, որ Օնիկ Գասպարյանը մինչև մարտի 8-ն է ղեկավարելու, դա ճիշտ չէ, Օնիկ Գասպարյանն իր սահմանադրական իրավունքով մեր բանակի հրամանատարն է լինելու առնվազը 4 տարի. «Կա լուրջ ճգնաժամ․ բանակն ասում է, որ երկրի ղեկավարը դավաճան է, գործում է ի վնաս բանակի, և փոխանակ իշխանությունները հետևություններ անեն, որ այս պայմաններում հնարավոր չէ իրենց պաշտոնավարումը, իրենք սպասում են՝ նախագահը կդիմի՞ ՍԴ, թե ոչ»:

Լրահոս
Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am Ալիևը սպասում է ռուս-թուրքական բախման պատեհ առիթի, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումները. Կարեն Հովհաննիսյան Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan