Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան

Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան

Սերժ Սարգսյանի օրոք մեր շախմատը փայլել է ամբողջ աշխարհում։ Երեք անգամ դարձել ենք աշխարհի Օլիմպիադայի չեմպիոն, ոսկե տառեր են դրանք։ Ահռելի աշխատանք է, որ փոքր երկիրը կարողանում է աշխարհի հզորագույն երկրներին հաղթել։ Շախմատի դպրոց ունենք, որը առաջատարներից է աշխարհում։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ՀՓՇ հրավիրած հերթական հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սմբատ Լպուտյանը։

«Գիտեք, չէի ասի, որ շախմատում այս պահին խիստ խնդիրներ են առաջ եկել, բայց, անխոս, վերաբերմունքն այն չէ, ինչ-որ մենք միշտ ունեցել ենք։ Կարող եմ ասել, որ Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին։Լևոնը մեր առաջին շախմատիստն է և վառ առաջատար է։ Արդեն որքան տարիներ ներկայացնում է մեր երկրին ամենաբարձր մակարդակներում։ Կորուստը մեծ է, բոլորս դա հասկանում ենք և շատ ենք ցավում։ Մենք փորձել ենք խոսել Լևոնի հետ և մեր ցանկությունները կիսել իր հետ։ Բայց ինքն է այդ որոշումը կայացրել»,- ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում