Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին

Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին

Ժամեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ մի շարք նախկին զինծառայողներ, բարձրաստիճան նախկին զինվորականներ, ակցիա էին իրականացնում ՝ ի աջակցություն հայոց բանակի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

Նրանք, ինչպես արդեն հայտնել էինք, երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա՝ միանալու համար ՀՓՇ-ի հրավիրած վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքին։ Քիչ առաջ զինվորականները նախագահական նստավայրի դիմաց էին, հանդիպում էին պահանջում նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որպեսզի հորդորեն մինչեւ ամսի 9-ը դիմի Սահմանադրական դատարան։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց նախագահականից ասել են, որ նախագահը տեղում չէ, հետևաբար հանդիպում չի կարող լինել։ Զինվորականներն այժմ միանում են ՀՓՇ հանրահավաքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում