Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան

«Մեր հասարակությունը նոկաուտի մեջ է հայտնվել երկրի դավաճանական իշխանության գործողությունների հետևանքով, բայց աստիճանաբար սկսում է արթնանալ»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

Նրա խոսքով, այլևս կորսված է ՀՀ-ն, այդպիսի պետություն գոյություն չունի, որովհետև այդ պետության իմաստը, գոյաբանությունը կապված էր Արցախի հետ:

«Այն մեզնից գողացել են դավաճանական իշխանությունների գործունեության հետևանքով: Մենք այժմ գտնվում ենք նոր իմաստի, գոյաբանության որոնումների մեջ: Ինչքան էլ փորձենք այլ իմաստ գտնել, չի ստացվելու: Իմաստն ինչպես եղել է Արցախը, այնպես էլ կա: Մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան՝ Ղարաբաղի հարցում ունեցել ենք շատ լավ իրավիճակ թե՛ դիվանագիտության, թե՛ տարածքային, թե՛ մարդկանց անվտանգության առումով: Եվ ՀՀ դավաճան իշխանությունների ստահակության, ապաշնորհության հետևանքով մենք այդ ամենը կորցրել ենք»,- նկատեց նա։

Ըստ Միհրան Հակոբյանի, լավ երկիր ստեղծելու համար կա կարևորագույն նախապայման՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ պետք է հեռանա:

«Մարտի 1-ի հանրահավաքն ամենացցուն օրինակն էր, որ չի կարելի Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի պաշտոնում, և նա արտահերթ ընտրություններ կազմակերպի: Հանրահավաքի ժամանակ մարդկանց կաշառքով, վախեցնելով, ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ լցնում էին հրապարակ՝ փորձելով ժողովրդի աջակցության պատրանք ստեղծել: Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները կեղծելու է, լցոնելու է: Նա չի կարող ընտրություն կազմակերպել։ Ովքեր փորձեն իր հետ այդ գործընթացին մասնակցել, առնվազն մոլորյալներ են, նրա հանցակիցներն են»,- կարծիք հայտնեց նա։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն «ամենաայլանդակ» ձևով է կեղծելու ընտրությունները, նա վարչական լծակներից օգտվելով ձայներ է հավաքելու, և ասելու է՝ տեսեք, ժողովուրդն ինձ ընտրել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում