«Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ

«Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ

Համացանցում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Տավուշում անձանց տրվող վարորդական իրավունքի մեջ Հայաստանի փոխարեն՝ գրվում է Ադրբեջան։

Մասնավորապես՝ Պառավաքար գյուղում արդեն տվել են նման վարորդական իրավունք, ավելին՝ ռուս խաղաղապահներն ակտիվ շրջում են գյուղում։

168.am-ի հետ զրույցում Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը հերքեց շրջանառվող տեղեկատվությունը։

«Նման բան գոյություն չունի, ինչպե՞ս կարող նման բան լինել, այդ ամենը կեղծ տեղեկատվություն է»,- ասաց Ռ. Մարգարյանը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Պառավաքարի գյուղապետը կրկին հերքեց՝ նշելով, որ գյուղում որևէ ռուս խաղաղապահ չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում