Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան

Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել…

Ալիևի երեկվա այս հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ.

«Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից…»։

Սրանից պարզ և լկտի հայտարարություն թշնամու կողմից սպասելն անգամ անհնար է… «Հայրենիքի փրկության շարժումը» գործում է իրենց նկարագրած և հայտարարած վտանգներին ոչ համաչափ և ոչ համարժեք մեթոդներով ու ձևերով։

Կարծեք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, և հաշվարկի հաշվիչն այլևս միացված է…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում