COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը

COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ավելի բարձր է արյան II խումբ ունեցող մարդկանց մոտ: Այս մասին հաղորդվում է Blood Advances ամսագրում:

«Արյան խումբը խնդիր է, քանի որ այն ժառանգական է, և մենք չենք կարող այն փոխել: Բայց եթե մենք պարզենք, թե ինչպես է վիրուսը փոխազդում մարդու արյան տարբեր խմբերի հետ, մենք կարող ենք նոր դեղեր կամ կանխարգելիչ մեթոդներ գտնել»,- նշում է հետազոտության առաջատար հեղինակ Շոն Սթոուելը:

Բոստոնի Brigham and Women’s հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը փոխազդում է արյան բոլոր խմբերի կարմիր գնդիկների՝ էրիթրոցիտների հետ: Վիրուսն օգտագործում է RBD սպիտակուցային համալիրը՝ հյուրընկալող բջիջներին կցվելու համար, ընդ որում վարակման դյուրինությունը կախված է դրա կապակցման ուժից:

Ուսումնասիրության ընթացքում հայտնի է դարձել, որ RBD սպիտակուցային համալիրն առավել հակված է կապակցվելու արյան II խումբ ունեցող մարդկանց շնչառական բջիջների հետ, իսկ II խմբի արյան էրիթրոցիտների կամ արյան մյուս խմբերի շնչառական բջիջների և էրիթրոցիտների հետ RBD-ն չի կապակցվում:

Հետազոտողները շեշտում են, որ դեռևս հնարավոր չէ միանշանակ կանխատեսել, թե ինչպես կընթանա COVID-19-ը արյան տարբեր խմբեր ունեցող հիվանդների մոտ, քանի որ հիվանդության ծանրությունը կախված է բազմաթիվ գործոններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում