AM | RU
USD
EUR
RUB

Ինչ են խոսում Սյունիք մտած Ադրբեջանցիները. razminfo

 

Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Տեսանյութի վերջում երևում է, որ ադրբեջանցիները զինվորական համազգեստով են։ Նրանց խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ այս «շրջայցը» հետախուզական բնույթի է։

Մի փոքր ուշ տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից հեռացվեց, սակայն այն հասցրել էր տարածվել նաև հայկական ցանցում։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
Տեսանյութում լսվում է ադրբեջաներեն խոսակցություն։ Ամենասկզբում խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր ևն:

Ավելի ուշ մեքենայի վարորդն ասում է, թե «քաղաք չենք մտնի», իսկ նկարահանողը պատասխանում է, որ իրականում արդեն քաղաքի ներսում են, պարզապես ավելի չեն խորանա․ «Քաղաքի մյուս կողմ չենք գնա… Այս թունելը քաղաքի մյուս կողմ տանող ճանապարհն է [շրջանցում են, չեն մտնում թունել ― Ռազմինֆո]։ Ավելի խորքում 9-հարկանի շենքեր կան, այդտեղ մերոնցից մեկն ապրել էր։ Մեր համակարգի աշխատակիցներից մեկը»։

Վերոնշյալ երկխոսությունից կարելի ենթադրել, որ քաղաք մտած ադրբեջանցիները ոչ թե սովորական «զբոսաշրջիկներ» են, այլ հետախուզությամբ են զբաղված։

Տեսանյութի վերջում կադրեր են մեքենայի ներսից․ երևում է երեք անձ, բոլորը՝ զինվորական համազգեստով։ Դատելով համազգեստից՝ նրանք Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են։

ՈՐՏԵ՞Ղ Է ՆԿԱՐԱՀԱՆԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քարտեզի վրա գծել ենք նկարահանման երթուղին։ Տեսանյութի սկզբում ադրբեջանցիների ավտոմեքենան Միջնավան-Կապան ճանապարհին է, այնուհետև անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, Կապան քաղաքի մի հատվածով։ Վերջին կադրերում Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհն է։
Ընդհանուր առմամբ մոտ 6,5 կմ են անցնում տեսագրելով։

Ե՞ՐԲ Է ԱՐՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Այն ակնհայտորեն արված է 44-օրյա պատերազմից հետո, քանի որ կադրերում երևում է ռուսական զինուժի տեղակայման վայր՝ Ռուսաստանի դրոշով։ Դատելով եղանակային պայմաններից՝ արևոտ ու չոր եղանակ, ձյան բացակայություն, հավանաբար, համեմատաբար վերջերս է նկարահանված։

[Թարմացում] – ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանել են, թե իբր նշված տեսանյութն ադրբեջանցիները նկարահանել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում: Սակայն տեսանյութում ադրբեջանցիների խոսակցության բովանդակությունից ակնհայտ է, որ նրանք իրենք են որոշում ուր գնալ, այսինքն՝ նախապես համաձայնեցված երթուղու մասին խոսք չի կարող լինել։ Բացի այդ հասկանալի չի, թե համաձայնեցված այցի ժամանակ ռազմական նշանակության ու ենթակառուցվածքային օբյեկտների ի՞նչ նկարահանման մասին կարող է խոսք լինել։

Աղբյուրը՝ Razminfo.am

Լրահոս
Շիկահողի համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ «Մենք որբացանք կրկնակի՝ կորցնելով Հայրենի հողն ու ու մեր Արյունը...». Նազենի Հովհաննիսյան Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է 2020-ի սեպտեմբերի 26․ Միքայել Մինասյան Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. ժուռնալիստների միություն Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan