Ճանապարհներին սպասվում է մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Ճանապարհներին սպասվում է մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․

«Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»:

Կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝

Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12- ին սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 7-ին կեսօրից հետո, 8-ին, 11-12-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում