Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ)

Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ)

Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո:

Ուղիղ մեկ տարի առաջ Վլադիմիր Պուտինի՝ Իվանովո կատարած այցի ժամանակ, երբ երկրի ղեկավարին շրջապատել էին տեղի բնակիչները, աղջիկն առաջարկել էր Պուտինին ամուսնանալ իր հետ: «Լավ առաջարկ է, շնորհակալություն»,- արձագանքել էր Պուտինը՝ հարցնելով աղջկա անունը:

Ավելի ուշ Պուտինը նշել էր. «Իվանովոն միշտ անվանել են հարսնացուների քաղաք, այսօր ես նույնպես համապատասխան առաջարկություն ստացա: Աղջիկն այժմ հանրահայտ կդառնա ողջ երկրով մեկ»:

Շիլովան հասցրել էր նախագահի օգնականներին փոխանցել իր լուսանկարը, որի վրա իր հեռախոսահամարն ու տեղեկութուն էր գրված էր, որն, ըստ երևույթին, աղջկա կարծիքով՝ ամենակարևորն էր. «Չունեմ երեխաներ և նյութական խնդիրներ»:

«Նա ցավոք սրտի ինձ չի զանգահարել, սակայն ինձ սկսել են գրել մեծ թվով երկրպագուներ: Ես հիմա էլ երկրպագուներ ունեմ: Նրանք սիրահետում են, փորձում են նվաճել ինձ, սակայն ոչ մեկին չի հաջողվել գրավել սիրտս», – աղջկան մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում