Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. փոխգնդապետ Գևորգյան

Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. փոխգնդապետ Գևորգյան

ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ զորակոչային ու զորահավաքային ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը գրում է.

«ԱՀԱԶԱՆԳ
Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով և կոտրատված հայերենով։ Ահա այսպիսի հաղորդագրություն եմ ստացել, որում թուրքը հայերենով պարծենում է Հայաստանի ղեկավարով՝ նրան կոչելով «մեր վարչապետը» և սպառնալով, թե «թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք»։
Հրավիրում եմ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը․ մինչ դուք ֆեյքերի որսով եք զբաղված, թուրքը նաև վիրտուալ հարթակում է հայերի հոգեբանական տեռորով զբաղվում։ Մինչ Հայաստանի վարչապեըի աթոռը զբաղեցնողը թուրքին է զիջում մեր Հայրենիքի հատվածները և Շուշին կոչում ադրբեջանական քաղաք, թուրքը ծաղրանքով մեր «դռներն է թակում»։ Մինչ դուք ելքեր եք որոնում՝ թեկուզ մեկ օրով երկարացնելու դավաճանի պաշտոնավարումը, թուրքը սպառնում է Երևան հասնելով՝ քաղաք, որտեղ բոլորիս՝ նաև ձեր երեխաներն են ապրում։»

Հետևեք մեզ նաև Telegram-ում