Վարդենիս, Սպիտակ, Ջերմուկ, Գյումրի և այլ քաղաքներում, ինչպես նաև Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում
Նմանատիպ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում