ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն

ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է հայ գերիների մասին նոր օրինագիծը, որը կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։

Բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին։ Նշվում է, որ նրանք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից հետո:

Այս բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրենկ Փալոունը: Այնտեղ նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ են վերաբերվում հայ գերիներին` նրանց ենթարկելով խոշտանգումների և նվաստացման, այդ թվում՝ գլխատում են և առանց դատավարության մահապատժի ենթարկում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում