Ինչու Նիկոլ Փաշինյանը տղամարդ չէ․ Գաբրիելյանով

Ինչու Նիկոլ Փաշինյանը տղամարդ չէ․ Գաբրիելյանով

Արամ Գաբրիելյանովը տելեգրամի իր ալիքում գրել է

«Ինչու Նիկոլ Փաշինյանը տղամարդ չէ։

Ինձ դաստիարակել է տատիկս: Մկրտչյան Արփենիկ Դավիթի: Մեծահարուստ անասնավաճառի դուստրը և քահանայի հարսը՝ Տաթևից:

Մանկուց ես գիտեի իսկական տղամարդու կյանքի հինգ սկզբունքները․

1․Տղամարդը պարտավոր է պահել իր ընտանիքը և պաշտպանել իր տունը, իր հողը։

2․Տղամարդը պարտավոր է պահպանել իր պատիվը, հպարտությունը։

3.Տղամարդը պարտավոր է իրեն արժանապատիվ և լուրջ պահել: Շատ չխոսել:

4.Տղամարդը պետք է պահի իր խոսքը։

5.Տղամարդը պետք է իր կնոջը բացատրի իր տեղը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում