«Կարևորում եմ, որ աղջիկներս հագնվեն տարիքին համապատասխան»․ Գոհար Հարությունյանի նոր ֆոտոշարքը դուստրերի հետ. Tert.am Life

«Կարևորում եմ, որ աղջիկներս հագնվեն տարիքին համապատասխան»․ Գոհար Հարությունյանի նոր ֆոտոշարքը դուստրերի հետ. Tert.am Life

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը Մարտի 8–ի առթիվ դուստրերի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել աղջիկների հետ հարաբերությունների, նորաձևության հարցում նրանց օգնելու մասին։

Գոհարը պատմեց, որ ֆոտոշարքի գաղափարն իր մոտ ծնվել էր աշնան սկզբին, սակայն պատերազմ սկսվեց ու չիրականացրին։ Մտքի մասին վերհիշել է միայն օրեր առաջ, հապճեպ որոշել իրականացնել այն 3 դուստրերի հետ ու Մարտի 8–ին ներկայացնել լսարանին, Արփինե Կոշտոյանն էլ կարճ ժամանակում ստեղծել է հագուստները։

Գոհարն ընտանեկան ֆոտոշարքեր շատ է ունեցել, սակայն առաջին անգամ ֆոտոշարքն այնպիսին է, որ աղջիկների կերպարն էլ ընդգծված է որպես մոդել։ Գեղեցկուհու տիտղոսակրի ավագ դուստրերը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հեռուստատեսության հանդեպ, նկարահանվում են «Դեպի ճամբար» նախագծում, թեև Գոհարը հուսով է՝ ապագայում այս ոլորտը նրանց համար կլինի հոբբի, ոչ թե հիմնական աշխատանք։

Տարիներ առաջ Գոհարը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ մանկական նորաձևությանը շատ չի հետևում, երեխաների համար հագուստ ընտրելիս առաջնային տեղ տալիս է հարմարավետությանը։ Հիմա նրա աղջիկները դեռահասության փուլում են և որոշակի փոփոխություն կա, թեև որպես մայր նա շարունակում է մեծ ուշադրություն դարձնել հարմարավետությանը։

«Փառք Աստծո, դպրոցում այնպես չէ, որ իրենք հագուստով միշտ ուշադրության կենտրոնում են։ Թրենդներին հետևում են, բայց չափի մեջ։ Շատ եմ կարևորում, որ աղջիկներս հագնվեն հարմարավետ, վայրին և տարիքին համապատասխան,– ասաց նա ու հավելեց, որ օրինակ, այսօր նման խնդիր ունեին։ –Մարտի 8–ը մեր ընկերների հետ Ծաղկաձորում ենք նշում։ Մեծ աղջիկներս ուզում էին երեկոյան զգեստներ հագնել, քանի որ տոն է, ես բացատրում էի, որ քաղաքից դուրս դա տեղին չի լինի:) Իհարկե, այն տարիքում են, երբ ուրիշների ազդեցության տակ էլ են ընկնում, բայց անցումային տարիք է, փուլային բնույթ է կրում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում