Այսօր Տավուշում էինք. այստեղ իրավիճակը միանշանակ չէ. Վարուժան Գեղամյան

Այսօր Տավուշում էինք. այստեղ իրավիճակը միանշանակ չէ. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Այսօր Տավուշում էինք: Եղանք մի քանի համայնքներում:

Այստեղ իրավիճակը միանշանակ չէ: Ինձ համար ակնհայտ է այն, որ տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են թե´ տեղացիների համար, թե´ ընդհանրապես: Սա ինքնին մեծ խնդիր է:

Տխուրն այն է, որ բնակիչներից շատերի մոտ տարածված են ադրբեջանական և թուրքական քարոզչությանը բնորոշ թեզեր, որոնք քայքայում են մեր հանրության դիմադրողականությունը: Այդ քարոզչության գագաթնակետն է «Արցախը թուրքինն է, էս հողն էլ ադրբեջանցունն է» ոճի պարտվողական թեզը, որն ակտիվ տարածվում է հայտնի շրջանակների կողմից:

Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս:

Այցի ընթացքում հասցրեցինք լինել նաև մի շարք յուրահատուկ վայրերում: Դրանցից մեկը այս հինավուրց դիտաշտարակն է, որը գտնվում է Վերին Ոսկեպարում: Նրանք, ովքեր գիտեն այս տեղանքի պատմությունը, գիտեն, թե ինչ կարգավիճակ ունի այս հատվածը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում