«Իմ քայլի» պարապ պատգամավորները

«Իմ քայլի» պարապ պատգամավորները

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաթաթա էր տալիս ՀՀԿ-ին՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ այս քաղաքական ուժի պառլամենտական ֆրակցիայում հանրությունը ճանաչում է 4-5 պատգամավորի և ինքը չի հասկանում, թե մնացածը ի՞նչ են անում ԱԺ-ում, ՀՀԿ ֆրակցիան էլ հաճախ անվանում էր լռակյացների, պարապների և կոճակ սեղմողների ֆրակցիա: Հայաստանում հեղափոխությունից հետո նոր խորհրդարան է ձևավորվել, և այսօր Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը մեծամասնություն ունի թվով 88 պատգամավոր: Նրանցից քանիսի՞ն է ճանաչում հանրությունը: Թերևս՝ 10-15 իմքայլականի, ովքեր մշտապես ակտիվ են, հարցազրույցներ են տալիս, հայտնվում են մամուլի էջերին, իսկ ահա մյուսները կամ, մեղմ ասած, պարապ են և աչքի են ընկնում միայն աղմկոտ սկանդալների և զավեշտալի պատմությունների մեջ հայտնվելով, կամ էլ, ընդհանրապես, հանրությանը ծանոթ չեն:

Այսօր ֆրակցիայում հետևյալ պատկերն է՝ Վարդան Աթաբեկյանը ով արդեն հասցրել է դուրս գալ «Իմ քայլից» տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: Հակոբ Ասլանյանը՝ 0 հարց, 0 ելույթ, Երանյան Գոռը՝ 0 հարց, 0 ելույթ, Վահե Ղալումյանը՝ 0 հարց, 0 ելույթ, Կարապետ Մխչյանը՝ 0 հարց, 0 ելույթ, Կարեն Սարուխանյանը՝ զրո հարց և կրկին զրո ելույթ, Հակոբ Սիմիդյանը՝ զրո հարց և որքան էլ զարմանալի չէ` զրո ելույթ, Հայկ Ցիրունյանը՝ զրո հարց և զրո ելույթ, Վանիկ Օհանյանը՝ զրո հարց, զրո ելույթ:

Թերևս, ավելորդ է նշել, որ ամբիոնին մոտենալ լայաղ չանող այս պատգամավորները չեն տարածել նաև օրենսդրական գործունեություն: Հետևաբար հարկատուների մոտ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչի՞ համար են տվյալ պատգամավորները ընդհանրապես հանգրվանել ԱԺ-ում և ստանում 500 հազար աշխատավարձ և պարգևավճար…

Հետևեք մեզ նաև Telegram-ում