Արթուր Դավթյանի գլխին «սև ամպեր են կուտակվել». «Իրավունք»

Արթուր Դավթյանի գլխին «սև ամպեր են կուտակվել». «Իրավունք»

«Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն՝ «սև ամպեր են կուտակվում» ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավերևում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ «հա­շիվները դեռ չմաքրած» և խնդիրները չհաղթահարած՝ իշ­խանական վերին օղակներում արդեն մտածում են, թե ինչպես պետք է ազատվեն Դավթյանից:

Պարզվում է՝ իշխանությունը նրան ևս չի վստահում, ավելին՝ կան մտահոգու­թյուններ, որ հենց Դավթյանի ձեռքով է մին­չև այսօր վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը գնալու բանտախուց: Բայց, արի ու տես, որ ինչքան էլ իշխանա­կան իրավաբանները խելք-խելքի են տա­լիս, չեն գտնում Դավթյանից ազատվելու ամենահարմար տարբերակը:

Օրենքի համաձայն, գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնա­վարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Իսկ Արթուր Դավթյանը ստանձնել է պաշտոնը 2016 թվականի սեպ­տեմբերի 15-ին, այսինքն՝ նա կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի, ինչը շատ երկար ժամանակ է օրվա իշխանության համար: Այնուամենայնիվ, արդեն իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար իշխանու­թյունն ակտիվ փնտրտուքների մեջ է: Նրանք վստահեցնում են, որ Դավթյանը չի շարունակելու պաշտոնավարել, չնայած նրան, որ օրենքը հնարավորություն է տա­լիս ևս մեկ անգամ ընտրվել գլխավոր դա­տախազ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում