Պաշտպանը` Վազգեն Մանուկյանի նոր մեղադրանքի մասին

Պաշտպանը` Վազգեն Մանուկյանի նոր մեղադրանքի մասին

Հերթական քաղաքական պատվերն են կատարում։ Լրագրողների հետ զրույցում նման բնորոշում տվեց փաստաբան Արամ Վարդևանյանը` Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրգործով կրկին մեղադրանք առաջադրվելու փաստին։

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր։

«Սա անմտություն է, ոչ էական հանգամանք։ Մանուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ ԳՇ–ն անօրինական հրաման չպետք է կատարի։ Այսինքն` ըստ քննչական կոմիտեի` անօրինական հրաման չկատարելու կոչը ևս իշխանությունը զավթելուն կոչ է»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` միջնորդելու են, որ հարուցված քրգործն անհապաղ կարճվի, իսկ եթե չկարճեն, ուրեմն` դատարանում կհանդիպեն։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում