Ռուսաստանը Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի և չի միջամտում ներքին գործընթացներին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի և չի միջամտում ներքին գործընթացներին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ և չենք միջամտում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ, մենք ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, դա օգուտ կտա բոլորին, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորմանը», – լրագրողներին ասել է Ռուդենկոն, հաղորդում է «Интерфакс»-ը:

Հարցին, թե Հայաստանում ներքին ճգնաժամը կարող է հանգեցնել Ղարաբաղում նոր սրացման, փոխնախարարը պատասխանել է, որ «մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, հաշվարկում են բոլոր հնարավոր սցենարները»:

«Հույս ունենք, որ դրան չի հասնի, քանի որ դա ոչ ոքի պետք չէ, առաջին հերթին՝ Հայաստանին: Մենք իրավիճակը չենք դիտարկում նման բացասական լույսի ներքո», – ասել է Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ դեսպանատան միջոցով և այլ ուղիներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում