ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան
10/03/2021 20:14
Նմանատիպ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Օգտակար ճեպազրույց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան իմ առաջիկա այցից առաջ»,– գրել է Լինդեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում