Փաշինյանը Արցախի դատախազությունում հարուցված գործով պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա․ ԱՀ ԱԺ պատգամավոր. News.am

Փաշինյանը Արցախի դատախազությունում հարուցված գործով պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա․ ԱՀ ԱԺ պատգամավոր. News.am

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի արած հայտարարության կապակցությամբ։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ՝ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները եւ արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ՝ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, եւ թե որքանով է ԱՀ նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջեւ մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ՝ նպաստ բերելու հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնեական ու ոչ պաշտոնեական լիազորություններից ու հնարավորություններից»:

Հանցագործության մասին հաղորդումը Արցախի գլխավոր դատախազին ներկայացրել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ Ազգային ժողովում։ NEWS.am-ի հետ զրույցում Մետաքսյա Հակոբյանն ասաց, որ այդ հայտարարությունն արվել է բացահայտ եւ այն էլ Արցախի Հանրապետության նախագահի շուրթերից։ Հարցին, ըստ իրեն, արդյո՞ք սա նախագահի կողմից հուշո՞ւմ էր, որպեսզի հանցագործության մասին հաղորդում ներկայացվի, պատգամավորը նախ անդրադարձավ Ա․ Հարությունյանի քաղաքական անցյալին. «Ովքեր ճանաչում են Արայիկ Հարությունյանին որպես հանրային գործիչ, շատ լավ գիտեն, թե ինքն ինչ խորամանկ է։ Այդ մարդու խորամանկությանն աստիճան չկա։ 2019 թվականից, երբ քարոզարշավն արդեն սկսվում էր, ինքը հանդես եկավ որպես նոր դեմք, բայց Արցախում Արայիկ Հարությունյանից հին չկա։ Նա ամենահին իշխանական թեւից է եղել։ 2007 թվականից եղել է Արցախի վարչապետը եւ ամբողջ այդ քրեաօլիգարխիկ աշխարհի հիմնադիրը, կոռուպցիոն համակարգի ներդրողը հենց Արայիկ Հարությունյանն է եղել։ Մենք վստահ ենք, որ Արայիկ Հարությունյանը երբեք ոչինչ պատահական չի անում։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, եւ դա օգտագործել է ի շահ իր սեփական գրպանի։ Ինքն ի շահ իրեն՝ ամեն ինչը խաղացնում է։ Դեկտեմբերի 15-ի այդ հայտարարության յուրաքանչյուր տող մտածված էր։ Նույնիսկ հայտարարություն էր արել, թե դուրս է գալիս «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից։ Նա ոչ միայն խորամանկ է, այլեւ սուտասան։ Արայիկ Հարությունյանի սուտասան լինելը հանրության համար նույնպես նորմալ է դարձել, դրանով նա իր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում է։ Նա պատահմամբ չէր արել այդ հայտարարությունը, որ գա օրը եւ դա լինի այն փրփուրը, որից կախվելով ինքը գուցե կարողանա փրկվել»։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում