Իրանի երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում

Իրանի երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում

Մարտի 11-ին՝ ժամը 09:46-ին, գրանցվել է Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում