Մեր դուռը Հայաստանի համար էլ է բաց․ ասում ենք՝ «հերիք է», եկեք առաջ նայենք․ Չավուշօղու

Մեր դուռը Հայաստանի համար էլ է բաց․ ասում ենք՝ «հերիք է», եկեք առաջ նայենք․ Չավուշօղու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթի ժամանակ անդրադարձել նաև տարածաշրջանային և արցախյան զարգացումների թեման, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն նշել է, որ թյուրքական աշխարհն ուշադիր հետևել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկին վերահսկողության հաստատմանը և հավելել.

«Այս պայքարում մենք Ադրբեջանին աջակցեցինք ոչ միայն եղբայրական կապերի, այլև վերջինիս՝ արդար և օրինական լինելու պատճառով: Այժմ հնարավոր է փոխել մեր տարածաշրջանի ճակատագիրը և հաստատել մշտական խաղաղություն և կայունություն Կովկասում»,-ասել է նա:

Աղբյուրը նաև նկատում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը, խոսքն ուղղելով Հայաստանին, հետևյալ ակնարկներն ու դիտարկումներն է արել.

«Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում-խմբ.) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող մեր ժողովուրդները միասին կաշխատեն երջանկության և զարգացման համար: Քանզի մի սերունդ, որը չի կարողանում համագործակցություն ապահովել, անկախ ազգությունից, միասին կվճարի գինը: Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «հերիք է»: Եկեք առաջ նայենք, առաջ շարժվենք և պատմության մեջ հիշվենք մեր ձեռք բերած հաջողությամբ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում