Ռոհանին ԱՄՆ-ին հորդորել է «չամաչել»

Ռոհանին ԱՄՆ-ին հորդորել է «չամաչել»

Մարտի 10-ին Իրանի իշխանությունները Սպիտակ տանը կոչ են արել առանց երկմտելու վերադառնալ միջազգային պարտավորություններին ու չամաչել դրա համար. հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունն անմիջապես կվերադառնա իր ստանձնած բոլոր պարտավորություններին, եթե ԱՄՆ-ը վերադառնա իր պարտավորություններին:

«Իսլամական հեղափոխության առաջնորդը հստակ ասաց, որ եթե նրանք, ովքեր խախտել են գործարքը, վերադառնան դրան, ապա մենք նույնպես կվերադառնանք այս համաձայնագրին»,- կրկնել է Ռոհանին:

Նա նաև շեշտել է, որ պատժամիջոցների հետեւում կանգնած է Իսրայելի սիոնիստական ռեժիմը, մինչդեռ՝ «մենք չպետք է թույլ տանք, որ սիոնիստների կամքն իրականացվի»:

Խոսելով բանակցային սեղան շուրջը վերադառնալու՝ Բայդենի մտադրության մասին՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը գործնականում ցույց կտա, որ չի ձգտում շարունակել տնտեսական ահաբեկչությունը իրանական ազգի դեմ և խախտել միջազգային նորմերն ու սկզբունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում