Դոնբասում իրավիճակը լարվել է

Դոնբասում իրավիճակը լարվել է

Facebook Twitter Դոնբասի Միխայլովկա (Զոլոտոե-5) գյուղում մարտեր են սկսվել Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի զինված ուժերի միջև: Այս մասին հայտնում է աշխարհազորայինների նախկին խոսնակ Անդրե Մարոչկոն։

Վերջինս մասնավորապես հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ են լսվում։ Մարոչկոյի խոսքերով՝ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են հրազեն ու ականանետեր, իսկ գնդակոծման գոտում դպրոց կա։ Ըստ ինքնահռչակ հանրապետության իշխանությունների՝ վիրավորվել է մեկ աշխարհազորային:

Ընդ որում, աշխարհազորայինները կարողացել են ճնշել ուկրաինական զինուժի կրակակետերը՝ Մինսկյան պայմանավորվածություններով չարգելված զինատեսակներով։ Ավելի ուշ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Յակով Օսադչիյը տեղեկացրել է, ու ուկրաինական ուժերը անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, որը վտանգ չի ներկայացնում ենթակառուցվածքների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում