Ամերիկայի հայերը նախազգուշացրել են Բայդենին. «Բաքուն և Անկարան հարձակում են նախապատրաստում Սյունիքի վրա»

Ամերիկայի հայերը նախազգուշացրել են Բայդենին. «Բաքուն և Անկարան հարձակում են նախապատրաստում Սյունիքի վրա»

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մարտի 11-ին դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ նախազգուշացնելով Հայաստանի դեմ սպասվող «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին:

«Ադրբեջանը և Թուրքիան նախապատրաստում են հարձակում Սյունիքի վրա: Հայաստանը կդառնա հաջորդ հարձակման թիրախը», – Twitter-ի իր էջում հայտնել է ANCA-ն:

Վերջերս ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում (դրանում ընդգրկված են Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 10 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Պակիստանը՝ խմբ.), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրուով, և կկապի Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և Թուրքիային»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը հետևյալ կերպ.

«Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզ՝ խմբ.) անվանելով «Ադրբեջանի պատմական տարածք» և հղում անելով մտացածին «միջանցքին»` Ադրբեջանի նախագահը նման սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ խաթարում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի պարտավորություններին և բացահայտ մարտահրավեր է միջազգային իրավունքին և ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանային կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում