Լուկաշենկոն հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Լուկաշենկոն հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի պատրաստվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա հայտարարել է Մոլոդեչնո քաղաքի կենտրոնական տարածաշրջանային հիվանդանոցի աշխատակիցների հետ հանդիպմանը:

Բելառուսի ղեկավարի խոսքերով, ինքն ակնկալում է, որ իր արյան մեջ հակամարմինները պահպանվել են, չնայած դեռ թեստ չի հանձնել․ «Որոշել եմ՝ քանի որ ես հակամարմին ունեմ, ինձ պատվաստելու կարիք չկա»,– ասել է նա՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսով վարակվել է դեռևս 2020 թվականի օգոստոսին:

Յոթ ամսվա ընթացքում օրգանիզմի իմունային պաշտպանությունը կարող է թուլանալ կամ նույնիսկ վերանալ, բայց քաղաքական գործիչը փորձում է չմտածել այդ մասին՝ խուճապի չմատնվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում