Իրաքում հրթիռակոծվել է ռազմաբազան, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողները

Իրաքում հրթիռակոծվել է ռազմաբազան, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողները

Իրաքի ռազմաօդային ուժերի՝ Բալադ քաղաքում գտնվող ռազմաբազան երկու անգամ հրթիռակոծվել է, հայտնում է almasdarnews.com-ը՝ հղում տալով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը։ Այս մասին տեղեկանում ենք Tert.am լրատվական կայքից:

«Երկու հրթիռ հարվածեց Բաղդադից հյուսիսո ընկած Բալադի ավիաբազային», – հաղորդել է անվտանգության ուժերի աղբյուրը։

Բալադի ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերն ու պայմանագրային ծառայողները, գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 80 կիլոմետր դեպի հյուսիս: Ըստ որոշ լրատվամիջոցների ավիաբազայի ուղղությամբ առձակվել է 7 հրթիռ։

Զոհերի մասին տեղեկություններ չկան և դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

Լրատվականը հիշեցնում է, որ փետրվարի վերջին ավիաբազան ենթարկվել էր հռթիրային հարձակման, որի հետևանքով երկու աշխատակից էր վիրավորվել։ Ռազմաբազան Իրաքի ռազմաօդային ուժերին է հանձնվել 2011 թվականին՝ երկրից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում