«Մտածում էի ոչ ստանդարտ ֆոտոշարք ունենալ». Լիլիթ Բադանյանը՝ նոր ֆոտոշարքի և միայն վերջերս սոցցանցերում էջ բացելու մասին

«Մտածում էի ոչ ստանդարտ ֆոտոշարք ունենալ». Լիլիթ Բադանյանը՝ նոր ֆոտոշարքի և միայն վերջերս սոցցանցերում էջ բացելու մասին

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասանուհի Լիլիթ Բադանյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին և պատմել, որ ֆոտոշարքն իրականացրել են փետրվարի վերջին:

«Քանի որ եղանակը դեռ ցուրտ էր, չէինք կարող դրսում լուսանկարներ անել, տաղավարում նկարեցինք: Մոտ 2 ժամում երեք տարբեր ֆոտոշարք ունեցա: Առաջին ֆոտոշարքը կաթով վաննայում է, նմանատիպ ոճի լուսանկարներ շատ կան: Մտածում էի ոչ ստանդարտ ֆոտոշարք ունենալ, որը կտարբերվի նախորդներից: Խորհրդակցեցի լուսանկարչիս հետ և հասկացանք, որ մեզ ծաղկային, եթերային ֆոտոշարք է պետք, քանի որ առջևում գարուն է: Հաջորդ լուսանկարները խալաթով և սրբիչով են, ձեռքիս ծաղիկներ են: Այդ շարքն ի սկզբանե ուզում էի հրապարակել Մարտի 8-ին: Երրորդ շարքը երեկոյան զգեստով է: Արդյունքից բավականին գոհ եմ, գուցե հետագայում կրկին նման թեմատիկ լուսանկարներ ունենամ»,- ասաց Լիլիթը ու հավելեց, որ լուսանկարվել այնքան էլ չի սիրում:

«Հիմա սելֆիները շատ ակտուալ են, բայց ես չեմ սիրում անընդհատ լուսանկարել ինքս ինձ, սիրում եմ ունենալ պրոֆեսիոնալ, գեղեցիկ լուսանկարներ: Հատկապես դերասանի համար այդ լուսանկարները շատ կարևոր են, որովհետև ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնել Ինստագրամի էջը: Ես գիտակցում եմ լուսանկարվելու անհրաժեշտությունը, բայց տեսակով այնպիսին եմ, որ նկարվել շատ չեմ սիրում: Հետաքրքիր է, որ, չնայած դրան, լուսանկավելն ինձ հեշտ է տրվում: Առհասարակ, լուսանկարվելն ավելի հեշտ է, որովհետև, ի տարբերություն տեսախցիկի առջև կենդանի խաղին, լուսանկարվելիս ընդամենը մեկ ակնթարթ ես խաղի մեջ մտնում»,- նշեց նա:

Դերասանուհին նկատեց, որ շատերը լավ լուսանկարվում են, բայց տեսախցիկի առջև խաղալ չեն կարողանում: «Այսօր շատ մոդելներ ունեն հետաքրքիր ֆոտոշարքեր, արտաքին տվյալներ, հետևորդներ և դիտողականություն, բայց երբ հայտնվում են նկարահանման հրապարակում և անհրաժեշտ է լինում նույնն անել տեսախցիկի առջև, կաղում են: Պարզապես դեմքի գեղեցիկ արտահայտությամբ լուսանկարվելն ու այդ ամենը ձայնով, միմիկայով և շարժումով ցույց տալը տարբեր են»,- ասաց Լիլիթը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնազբյուր կայքում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում