Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օդ են բարձրացվել մարտական անօդաչուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օդ են բարձրացվել մարտական անօդաչուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:

«Օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում անօդաչու թռչող սարքերի հաշվարկները հետախուզություն են իրականացնում տարբեր բարձրություններում և ստացված տեղեկությունը փոխանցում են կառավարման կետերին»,– Minval.az-ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:

Անօդաչուների հաշվարկներն առաջադրանքներ են կատարում նաև պայմանական դիրքերի հայտնաբերման, այդ թվում՝ պայմանական հակառակորդի խորքային պաշտպանության թիրախների, և համապատասխան տեղեկությունը կառավարման կետեր փոխանցելու ուղղությամբ:

Նշենք, որ մարտի 15-ին մեկնարկած զորավարժություններն ավարտվելու են մարտի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում