Զինվորականները ձերբակալել են Սորոսի հիմնադրամի աշխատակիցներին և կալանել կազմակերպության հաշիվները

Զինվորականները ձերբակալել են Սորոսի հիմնադրամի աշխատակիցներին և կալանել կազմակերպության հաշիվները

Մյանմարում ձերբակալել են մեծահարուստ ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակություն» հիմնադրամի տեղի մասնաճյուղի 11 աշխատակցի և կալանք սահմանել կազմակերպության բանկային հաշիվների նկատմամբ:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, հիմնադրամի աշխատակիցները կասկածվում են երկրի ռազմական իշխանությունների դեմ բողոքի շարժումն ապօրինաբար ֆինանսավորելու համար:

Իշխանությունները նրանց մեղադրել են փետրվարի սկզբին 1,4 մլն դոլարի անօրինական կանխիկացման համար: Այն ժամանակ երկրում սկսել էին բողոքի ակցիաներն ու գործադուլները՝ ընդդեմ ռազմական խունտայի: Մարտի սկսզբին գործադուլներին մասնակցում էր երկրի պետաշխատողների 70 տոկոսը: Հիմնադրամին մեղադրում են նաև առանց Կենտրոնական բանկի թույլտվության բանկերից մեկում 5 մլն դոլարի ավանդ ներդնելու համար:

Հիշեցնենք, որ Մյանմարում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել փետրվարի 1-ին: Իշխանությունը զավթած զինվորականները պետական խորհրդական Աուն ՍԱն Սու Չժիին մեղադրում են որպես կաշառք 11 կգ ոսկի և 600 հազար դոլար ստանալու համար: Իրավապաշտպանների հաշվարկներով՝ զինվորականների՝ իշխանության գալու պահից ի վեր երկրում առնվազն 126 ցուցարար է զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում