AM | RU
USD
EUR
RUB

Առաջին ընտրությունները՝ Թուրքիայի և «նոր հայերի» մասնակցությամբ. Վահե Հովհաննիսյան

 

Գիտե՞ք Ալիևը ինչու է այդքան ցուցադրական լկտի պահում իրեն, մեր՝ ծուխը չմարած քաղաքներում, գյուղերում ձնագնդի խաղում, եկեղեցիների բակում թեյ խմում, մեր կառուցած դպրոցների կողքով ավտոդրայվ անում.

• Որովհետև նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվել, ու Ալիևն ինքը զարմանում է համահայկական անկարողության վրա. հանդուրժել մեկին, ով մսխեց ազգային բոլոր երազանքները։

• Որովհետև Երևանում հնարավոր է, թեկուզ բերովի, թեկուզ վարչական լծակով հաջակցություն կապիտուլյանտի ու մի սերունդ զոհածի հանրահավաք անել։

• Որովհետև իբր կրթվածն ու իբր «ոչ ժեխը» տանը նստած փիլիսոփայում է, թե՝ «լավ, ասենք՝ Նիկոլը գնա, բայց հարմար թեկնածություն դեռ չկա»։

• Որովհետև 17-ի հարթակի ազդեցիկ հատվածին, երբ շաբաթներ շարունակ համառորեն հուշում ես, բացատրում՝ որն է ճիշտը, ինչ պետք է անել հաջողության համար, ու նրանք համառորեն չեն անում, դու հասկանում ես, որ նույնիսկ ա´յս պահին ոմանք անձնական կամ խմբակային շահերով են առաջնորդվում, ապագա ԱԺ-մանդատների կամ հնարավոր կոալիցիոն կառավարության փայերի հաշվարկի հոգեբանության մեջ են։

Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք կորստի ցավ չենք ապրում։ Մեր հավաքական միտքը և իրական աղետի ծավալները անհամապատասխան են։ Մենք ապրում ենք միջին կոմերսանտի փիլիոսափությամբ։

Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք սխալմամբ «ժեխ» ենք անվանում չկրթված ու չքավոր մի խավի, այնինչ այդ բառն ավելի բնութագրական է մեր վերնախավերին։

Հետպատերազմական ընտրությունները

Քանի որ արագ արտահերթ ընտրությունների տարբերակն ավելի առարկայական է դառնում, կարևոր է հասկանալ այդ ընտրության հիմնական պարամետրերը.

• Դրանք անցնելու են Ալիևի և Էրդողանի անմիջական մասնակցությամբ։ Նման բան մեր ընտրական մշակույթում առաջին անգամ է լինելու։ Եվ նրանք փորձելու են իրենց քայլերով, հայտարարություններով և այլ գործիքակազմերով ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հայաստանյան քաղաքական վերնախավերը չունեցան լրջության բավարար աստիճան՝ հասկանալու համար, որ ընտրություններ պետք է անցկացվեն միայն այս ռիսկը չեզոքացնելուց կամ գոնե նվազեցնելուց հետո։

• Առաջիկա ընտրություններին լինելու է նոր ընտրազանգված, որն առաջին անգամ ընտրություններին մասնակցելու է կազմակերպված, ինստիտուցիոնալիզացված՝ Նոր Հայաստանի հայը՝ հայ առանց պետության։ Այս մարդիկ միշտ եղել են, նույնիսկ՝ մեծ քանակով, ովքեր պետության և պետականության գաղափարները էվոլյուցիոն ոչ լիարժեք աճի պատճառով չեն ընկալել։ Բայց նրանք միշտ եղել են ցաքուցրիվ։ Հիմա նրանք՝ «հայ՝ առանց պետության» իրական կազմակերպված ընտրազանգված են։

• Ընտրություններն անց են կացվելու պետական համակարգի գրեթե 100 տոկոսանոց պարալիզացման պայմաններում։

Ի՞նչ սպասել գործող վարչապետի պայմաններում արագ, արտահերթ ընտրություններից։ Հավանականությունը, որ կհաջողվի ձևավորել սոլիդ իշխանություն, որը կկայունացնի վիճակը, շատ փոքր է։

Ավելի հավանական է, որ պետության կազմաքանդման պրոցեսները չի հաջողվի կասեցնել, դրանք ինտենսիվորեն կշարունակվեն։ Եվ որոշ ժամանակ հետո, նոր պատմական իրողությունների և նոր ռիսկերի ներքո, կստեղծվի նոր իրականություն։
Սա է իրականության, մթնոլորտի և հեռանկարի համառոտ նկարագիրը, որի առկայությամբ մենք ուզում ենք գնալ արագ արտահերթ ընտրությունների։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan