AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայի հայկական եկեղեցու հիմնադրամը կառավարությունից պահանջել է կոդավորված բոլոր հայերի ցուցակները

 

Ստամբուլի Բոյաջըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազար Օզսահակյանը Ներքին գործերի նախարարության քաղաքացիական հարցերով գլխավոր տնօրեն Մեհմեթ Գյունգորից պահանջել է ներկայացնել 2 թվով կոդավորված բոլոր հայերի ցուցակները' Թուրքիայում գործող տեղեկատվություն ստանալու մասին օրենքի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական demokrathaber.net լրատվական կայքը, նամակում Օզսահակյանը նշել է, որ դա անհրաժեշտ է եկեղեցու հիմնադրամի ընտրություններում Ստամբուլում բնակվող հայ համայնքին դիմելու եւ ընտրական ցուցակները ճիշտ կազմելու համար:

Թուրքիայում ոչ մահմեդականների' այդ թվում հայերի գաղտնի կոդավորման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ծագումով մի հայ կին, ով վերջերս է վերադարձել իր արմատներին' ընդունելով քրիստոնեություն եւ մկրտվելով հայկական եկեղեցում, որոշել է իր որդուն ուղարկել հայկական դպրոց: Երեխային դպրոց ընդունելու համար հայկական դպրոցի տնօրինությունը նրանից պահանջել է գրություն բերել Ստամբուլի կրթության տնօրինությունից, որտեղ նշված կլինի, որ այդ երեխային հայկական դպրոց ընդունելու «որեւէ խոչընդոտ չկա»: Այդ մասին տեղեկացրած Ստամբուլի «Ակոս թերթը եւ մի շարք թուրքական ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածել Թուրքիայի տարածքում բնակվող հույն, հայ, հրեա, ասորի եւ մնացած ոչ մահմեդականների ծննդյան վկայականներում համապատասխանաբար 1, 2, 3, 4 եւ 5 թվերով գաղտնի կոդավորում լինելու մասին:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողվորդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան եւ կառավարությունից բացատրություն պահանջել փաստի առթիվ: Թանրըքուլուն Թուրքիայի կառավարությունից պահանջել է պատասխանել, թե որ օրենքի համաձայն է կատարվում ոչ մահմեդականների կոդավորումը, եւ ինչ նպատակով է մինչ այժմ երկրում շարունակվում անգամ երրորդ, չորորդ սերունդ մահմեդականացված ոչ մահեմդականներին կոդավորումը:

Թուրքական «Ռադիկալ» թերթն այդ կապակցությամբ գրել է, որ Թուրքիայում ոչ մահեմդականների կոդավորումը կատարվել է 1915 թ-ի ջարդերի ժամանակ նրանց ունեցվածքին հեշտությամբ տիրանալու նպատակով: Թերթը նշել է, որ հայերի կոդավորման այդ բացահայտումը լավ առիթ է փոխհատուցման դատական գործերում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սփյուռքահայերի կողմից որպես նոր հզոր փաստարկ օգտագործելու համար:

 

 

Լրահոս
«Փաստ». Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ «Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան «Փաստ». Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ) Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ) Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն «ԼՂ հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչում». Ալֆրեդ Մորիս դե Զայաս Ստամբուլում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Եղանակը կտաքանա Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման հերթական տեսանյութը Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Ա․ Հովհաննիսյան Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն. Վանեցյան Հակառակորդը կենտրոնական ուղղությամբդիվերսիոն ներթափանցման փորձեր է արել. ՊԲ Կարեն Բեքարյան. «Շատ արագ գործելու ժամանակն է» «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում քննարկել են Արցախի Հանրապետության ճանաչման հարցը. ANCA «Հրապարակ». Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում «Ժողովուրդ»․ Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր «Փաստ». Ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում փրկել իրենց ներքին ձախողումները «Փաստ». Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ «Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել «Փաստ». Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan