Սերժ Սարգսյանի գույքի կալանքը կվերացվի՞

Սերժ Սարգսյանի գույքի կալանքը կվերացվի՞

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը, 13։00֊ին։ Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 15֊ին։

Նշենք, որ այսօրվա նիստին բացի վերընշված միջնորդության քննությունից, դադարեցվեցին քրեական հետապնդումները նախկին պաշտոնյաներ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ` մահվան հիմքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում