Թուրքիան հրթիռային հարձակման է ենթարկվել․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիան հրթիռային հարձակման է ենթարկվել․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ հրթիռային հարձակման է ենթարկվել Սիրիայի տարածքից։ Մասնավորապես հրթիռները ընկել են Քիլիսայի նահանգում, անմարդաբնակ տեղում։ Վնասներ չկան։ Ռուսաստանը իրազեկվել է, որ կրակը դադարեցվել է։ Այն կետերի ուղղությամբ, որոնցից արձակվել են հրթիռները, անհապաղ կերպով պատասխան կրակ է բացվել։ Ըստ հաղորդման, Անկարան հետեւում է իրադարձությունների զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում