Մահացել է AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը

Մահացել է AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը

Վրաստանում բուժքույրը, որը կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո կոմայի մեջ էր ընկել, մահացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թբիլիսիի հիվանդանոցից:

Բուժքրոջ մահվան մասին տեղեկատվությունն ի սկզբանե տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

«Ցավոք, հաստատում եմ աղջկա մահվան մասին տեղեկությունը։ Նա շոկային վիճակում էր», – հայտարարել է կլինիկայի աշխատակցուհին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ախալցխա քաղաքում AstraZeneca պատվաստանյութով պատվաստված 27-ամյա բուժքույրը Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել, ենթադրաբար՝ անաֆիլակտիկ շոկով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում