Ուկրաինացի գեներալը հայտարարել է Ղրիմը «վերադարձնելու» ծրագրի մասին

Ուկրաինացի գեներալը հայտարարել է Ղրիմը «վերադարձնելու» ծրագրի մասին

Ուկրաինան կկարողանա «վերադարձնել» Ղրիմը, եթե ամբողջ աշխարհը հրաժարվի Ռուսաստանի հետ առևտրից և շրջափակում կազմակերպի նրա համար: «1 + 1» հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ, Ուկրաինայի զինված ուժերի գեներալ Սերգեյ Կրիվոնոսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զինվորականները հույս են հայտնել, որ «Ղրիմի հարթակը» կօգնի Կիևին բարձրացնել Ռուսաստանի շրջափակման հարցը` իր վերահսկողության տակ Ղրիմի և Դոնբասի «վերադարձին» հասնելու համար:

«Քանի որ շրջափակումը թույլ կտա մեզ Ռուսաստանին տնտեսապես ավելի արագ ծնկի բերել: Այն շրջափակումը, որը վերաբերում է տնտեսական զարգացման բոլոր ուղղություններին: Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնության զարգացման համար հնարավորություն չլինի»,- հայտարարել է Կրիվոնոսը:

Նա շեշտեց, որ Ռուսաստանի շրջափակումը պետք է կազմակերպվի համաշխարհային հանրության կողմից, որը կհրաժարվի աշխատել ռուսական ընկերությունների և կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում