Խաղաղ օվկիանոսում գրանցվել է 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Խաղաղ օվկիանոսում գրանցվել է 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Խաղաղ օվկիանոսում՝ Ավստրալիայի Տասմանիա նահանգի հարավում, տեղի է ունեցել 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է այսօր՝ մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 09:19֊ին: Ցնցումների էպիկենտրոնը եղել է Հոբարտ քաղաքից 1864 կիլոմետր հարավ: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում