Հալեպում հայ զինվորի մահվան մասին հակասական լուրեր են շրջանառվում
12/08/2013 14:21
Նմանատիպ
Հալեպում հայ զինվորի մահվան վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում: Հալեպում «Արմենպրես»-ի աղբյուրը նշեց, որ այդ լուրը դեռ չի հաստատվել ու հակասական տեղեկություններ են շրջանառվում:
Հալեպում իրավիճակն այս պահին հանդարտ է, բախումները հիմնականում ընթանում են ծայրամասային հատվածներում: «Իհարկե, շատ հաճախ դեպքեր են պատահում հայկական բնակավայրերին մոտ թաղամասերում: Հաճախակի են դարձել դիպուկահարների կողմից հնչող կրակոցները, ուստի մեր հայրենակիցները զգուշանում են»,- Հալեպից փոխանցեց մեր աղբյուրը:
Yerakouyn.com լրատվական կայքը տեղեկատվություն է տարածել, որ Հալեպի Ալ Խանասիր շրջանում օգոստոսի 11-ին ավտոբուս է պայթել, ինչի հետեւանքով հայ զինվոր է զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում