Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ Սենատը դիմել է Բայդենին

Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ Սենատը դիմել է Բայդենին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը։ «Մենք այսօր հորդորում ենք Ձեզ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – ասված է կոմիտեի անդամների կողմից Բայդենին ուղարկված նամակում:

Կոնգրեսականները նշել են, որ Բայդենը 2020 թվականին իր հայտարարության մեջ ավելի վաղ ճանաչել էր հայ ժողովրդի կոտորածը՝ որպես ցեղասպանություն, և խոսք էր տվել դա անել արդեն ԱՄՆ նախագահի կարգավիճակում: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ 2019 թվականին թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: «Եկել է դա անելու գործադիր իշխանության ժամանակը», – ասվում է Սենատի կոմիտեի նամակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում