ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտինի առաջակից

ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտինի առաջակից

Միացյալ Նահանգները մերժել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ուղիղ եթերում զրույց կազմակերպելու մասին առաջարկը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Ցավոք, փաստում ենք, որ ամերիկյան կողմը հավանության չի արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսաժողովի բաց ձևաչափով ԱՄՆ գործընկերոջ հետ մարտի 19-ին կամ 22-ին բանակցելու մասին առաջարկը, որի նպատակն էր քննարկել երկկողմ հարաբերությունների կուտակված խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունությանն առնչվող հարցերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինը, մեկնաբանելով իր հասցեին Բայդենի հնչեցրած մեղադրանքները, հայտնել էր, որ պատրաստ է ուղիղ եթերում քննարկումներ անցկացնել Բայդենի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում