Արցախում՝ Շուշիի մոտ, ադրբեջանցիները հայերին վառելիք են վաճառո՞ւմ

Արցախում՝ Շուշիի մոտ, ադրբեջանցիները հայերին վառելիք են վաճառո՞ւմ

Համացանցում տեղեկություն է տարածվել, թե Արցախում՝ Շուշիի մոտ, ադրբեջանցիները վառելիք են վաճառում և հայերն օգտվում են այդ հնարավորությունից, քանի որ մեզ մոտ այն ավելի թանկ է։ Լուրի իսկությունը ճշտեցինք Արցախից։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ առևտրային որևէ կապ ադրբեջանցիների հետ չկա․ «Այդ տրամաբանության մեջ հարցեր հաճախ ենք ստանում, որ սոցցանցերի հայկական տիրույթում անընդհատ խոսում են Արցախում ապրող հայերի ու ադրբեջանցիների առևտրի մասին։ Ես վստահեցնում եմ, որ դրանք բացարձակ սուտ են և որևէ մեկը հստակ տեղցեկատվություն չունի և դա ընդամենը ենթադրության տրամաբանության մեջ է։ Առևտրային որևէ կապ բացարձակապես չկա ադրբեջանցիների հետ։ Մենք ընդամենը մարդասիրական ճանապարհով գնում ենք և մեկ-մեկ տեսնում ենք ադրբեջանցիների»,- պարզաբանեց Հունան Թադևոսյանը։

Նշենք, որ համացանցում քննարկումները բացասական երանգ ունեն, սակայն դրանք պատճառաբանվում են այն հանագամանքով, թե հայերի կողմից ադրբեջանցիներից վառելիք գնելը պայմանավորված է Հայաստանում ու Արցախում դրանց գների բարձրացմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում