Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որն անցնում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվեց։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց նրանց անհնար է նիստը շարունակել։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին։ Դատարանը կքննարկի փաստաբանների վարքագիծը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում